211652_close_icon

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

views-count1617 դիտում article-date 20:35 31-07-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր