4777 դիտում
16:27 20-02-2018
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության գալիք ծրագրերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության եւ 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաեւ կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը եւ դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նմանատիպ նյութեր
3628 դիտում
21:44 27-12-2019
Բակո Սահակյանն այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր
6229 դիտում
12:10 26-06-2017
Բակո Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
2038 դիտում
21:39 26-12-2018
Բակո Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության ավանդական դարձած Ամանորյա տոնական միջոցառմանը
Այս բաժնից
838 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1303 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
847 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել