211652_close_icon
views-count1918 դիտում article-date 17:14 28-12-2018

Գաբրիել Ղազարյանը մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել

Այսօր նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել Գագիկ Խաչիկյանը, Էլմիրա Կարապետյանը, Տիգրան Մինասյանը, Դավիդ Օվասապյանը, Հովհաննես Մաղաքյանը, Աննա Մկրտչյանը, Ժորժ Եղիկյանը, Վարազդատ Լալայանը, Նորայր Հախոյանը և Վազգեն Թևանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Նախարարի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհվել Էդուարդ Սարգսյանին, Շանթ Խաչատրյանին, Սահակ Հովհաննիսյանին, Գեղամ Գալստյանին, Ռաֆայել Հարությունյանին, Գևորգ Մխեյանին, Գաբրիելլա Ակոբյանին, Եվա Ավետիսյանին, Ռաֆայել Հովհաննիսյանին, Ռաֆայել Հակոբյանին, Կարեն Խաչատրյանին, Արարատ Մանուչարյանին և Վահե Պողոսյանին: Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզիկներին՝ ՀՀ սպորտի վարպետի և ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումների արժանանալու առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր