211652_close_icon
views-count1759 դիտում article-date 20:58 31-01-2022

ԱԻ նախարարը մի շարք փրկարար ծառայողների շնորհել է կոչումներ, կայացել է պարգևատրման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը:

Փրկարար ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք է անցկացվել: 10 փրկարարական ծառայող Արագածոտնի մարզում մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուժերով կազմակերպված «Որոնողափրկարարական տեխնոլոգիաների կիրառումը ձնահյուսի ժամանակ» թեմայով դասընթացին:

Մշակվել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2022 թվականի պլան-ժամանակացույցը: ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով տաքացման կետերն արձագանքել են 176 դեպքի, օգնություն է ցուցաբերվել 863 քաղաքացու և արգելափակումից դուրս է բերվել 442 տրանսպորտային միջոց:

ԱԻ նախարարը հորդորել է զգոն լինել, պահպանել հակահամաճարակային կանոնները, պարտականությունների կատարումը շարունակել մեծ պատասխանատվությամբ:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք փրկարար ծառայողների շնորհել է կոչումներ, կայացել է պարգևատրման արարողություն:

ՀՀ ՊՆ հրամանով՝ ՀՀ զինված ուժերի հետ սերտ համագործակցության և Հայոց բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ «Մարշալ Բաղրամյան» մեդալով են խրախուսվել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, «Անդրանիկ Օզանյան» մեդալով՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանը, «Դրաստամատ Կանայան» մեդալով՝ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ Վիգեն Մկրտչյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիլեն Օվչյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ վարորդ Ռուբեն Բեսալյանը, «Նելսոն Ստեփանյան» մեդալով՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Սևակ Սահակյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ Վահագն Գևորգյանը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ վարորդ Գևորգ Հարությունյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր