Սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների 4 հազար երեխա հնարավորություն է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտելու ամանորյա տոնական ներկայացում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների 4000 երեխա հնարավորություն է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտելու ամանորյա տոնական ներկայացում:
Ծրագրում ընդգրկվել են մասնավորապես անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ՀՀ և Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվածների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բազմազավակ, միակողմանի ծնողազուրկ, կարիքավոր սիրիահայ և սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաները: