Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակներում Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետ. թատրոնում տեղի կունենա «Մխիթարյան քույրեր և Ընկերներ» երաժշտախմբի մենահամերգը
Հոկտեմբերի 9-ին ժամը 19-00-ին ՀՀ Մշակույթի Նախարարության աջակցությամբ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակներում Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետ. թատրոնում տեղի կունենա «Մխիթարյան քույրեր և Ընկերներ» երաժշտախմբի մենահամերգը:
Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը կծանոթանան հայ երգարվեստին:
Հանդիսատեսը կունկնդրի ժողովրդական, աշուղական, կոմիտասյան բարձրակարգ ստեղծագործություններ,նաև համաշխարհային ջազային ստեղծագործություններ՝մշակած հայ էթնո գործիքներով: