2443 դիտում
20:30 16-06-2015
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մանկապարտեզների շուրջ 500 սաներ խաղաղություն մաղթեցին աշխարհի մանուկներին. ֆոտոշարք
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով միջոցառումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ:
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաներ, որպես տարբեր երկրների փոքրիկ դեսպաններ, պարային բեմադրություններով ներկայացրել են աշխարհի 18 պետությունները, այդ թվում Հայաստանն ու Արցախը:
Մի քանի ամիս տևած փորձերի ընթացքում երեխաները ոչ միայն պարային շարժումներն են սերտել, այլև ծանոթացել երկրների պատմությանն ու մշակույթին:
Ծնողների հավաստմամբ` «Խաղաղություն աշխարհի մանուկներին» միջոցառումն իր գաղափարով դաստիարակչական ու ուսուցողական նշանակություն է ունեցել, որի գլխավոր նպատակը մանուկ հասակից խաղաղության սերմանումն է ու դրա կարևորության ամրապնդումը մատաղ սերնդի հոգում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
19:13 13-10-2015
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը