Լեհական «Զագլեմբեի» երկրպագուները մերկացրել են մրցակցի երկրպագուին. տեսանյութ
Լեհաստանի առաջին լիգայի «Կատովիցե»-«Զագլեմբե» հանդիպման (0:1) ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ:
«Զագլեմբեի» երկրպագուները իրենց տրիբունայում հայտնաբերել են մրցակցի երիտասարդ երկրպագուին և մերկացրել նրան: «Կատովիցեի» երկրպագուին նրանք չեն ծեծել, սակայն հանել են նրա բոլոր հագուստները՝ թողնելով միայն կոշիկները, ինչպես նաև խլել են բջջային հեռախոսն ու դրամապանակը:
Մնալով մերկ, երիտասարդ երկրպագուն բավական թեթև է տարել միջադեպը, իսկ հեռանալիս նույնիսկ թափահարել է ձեռքերը և տրիբունաներին ոգևորել: Թե ինչպես էր նա հայտնվել մրցակցի երկրպագուների սեկտորում, այդպես էլ չի պարզվել: