Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը
Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի:
Մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը:
Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի մայրաքաղաքի անշարժ գույքի և ստորգետնյա ու վերգետնյա հաղորդակցուղիների մասին ունենալ ամբողջական տեղեկատվական համակարգ: Այս կերպ աշխատանքը գերատեսչությունների և կենսապահովման ոլորտի կառույցների համար առավել թափանցիկ, արդյունավետ և մատչելի կդառնա: