Արարատ Միրզոյանի պատասխանը Մամեդյարովին․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:
«Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին, ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը: Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,- Մամեդյարովին պատասխանել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]