Շախմատի ԵԱ-2017. Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակում սպիտակներով գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, մյուս երկու պարտիաներում Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը ծանր պայքար են տանում ոչ-ոքիի համար: