Զավեշտալի միջադեպ՝ Բրյուսելում. ՆԱՏՕ-ի ղեկավարը մոռացել է ողջունել Մամեդյարովին. տեսանյութ
Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ; Ադրբեջանական պատվիրակությանը ընդունելիս Ռասմուսենը մոռացել է ողջունել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
Մինչ սեղանի շուրջ նստելը՝ Ալիևը ստւպված ասել է. «Ահա և մեր պատվիրակությունը», որիկց հետո Ռասմուսենը՝ հասկանալով, որ հետին պլանում է թողել Մամեդյարովին և նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին, շտապել է ողջունել նրանց:
Միջադեպը ներկաների ծիծաղն է առաջացրել: