Լրացավ Մխիթարյանի հանրահայտ գոլի երկրորդ տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրանում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լեգենդար գոլի երկրորդ տարին:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 26-ին նա ԱՊԼ-ի առաջնությունում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «կարիճ» հարվածով գրավել էր «Սանդերլենդի» դարպասը:
Այդ գոլը ճանաչվել էր մանկունյանցիների տարվա լավագույն գնդակը: