Այսօր լրացավ Զինեդին Զիդանի լեգենդար գոլի 15-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրացավ ֆուտբոլի պատմության լավագույն գոլերից մեկի 15-ամյակը: Գոլ, որը 2002 թվականի մայիսի 15-ին հեղինակեց «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ Լևերկուզենի «Բայերի» և Մադրիդի «Ռեալի» միջև, 45-րդ րոպեին Զիդանը անհավանական գեղեցկության գոլի հեղինակ դարձավ, որը նաև հաղթանակ բերեց մադրիդյան ակումբին՝ 2:1: