211652_close_icon
views-count1217 դիտում article-date 17:55 26-12-2018

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Էջմիածնի բարեգործական ճաշարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 26-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին և կարիքավորներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին բերել է քաջառողջության և անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցեց նվերներ: Վերջում Վեհափառ Հայրապետը նաև ճաշել է տարեցների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին Սրբությանն իրենց երախտագիտությունն են հայտնել Մայր Աթոռի և ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար: Մայր Աթոռի հովանու ներքո Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր գործում է հինգ բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում ինը հարյուր անձ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր