211652_close_icon
views-count2696 դիտում article-date 17:09 26-12-2018

Յուրգեն Կլոպ. Լրագրողները թող տեղ չգնան. շուտով «Արսենալն» է գալու

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է նրան, որ վերջին 10 տարիներին միայն «Լիվերպուլը» չեմպիոն չի դարձել, եթե ԱՊԼ-ում Ծննդյան տոներից առաջ առաջատար է եղել: «Ես լսել եմ դրա մասին: Այդ ամենը հիմարություն է: Ի՞նչ է դա նշանակում: Այն բոլորովին այլ թիմ էր, այլ՝ ժամանակներ: Դա հետաքրքիր չէր: Եթե այն ժամանակ «Լիվերպուլը» չեմպիոն դառնար, ես կմտածեի. «Լավ է, ճանապարհի կեսը անցանք, հաստատ չեմպիոն կդառնանք»: Ոչ, իհարկե: Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել: Մայիսի մասին մտածելու իմաստ չկա: Այժմ պետք է մտածենք «Նյուքասլի» հետ խաղի մասին և ամեն ինչ անենք հաղթելու համար: Բայց դուք կարող եք ստադիոնից չհեռանալ, քանի որ շուտով «Արսենալն» է մեր մոտ գալու: Սա շատ լարված ժամանակ է», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր