Յուրգեն Կլոպ. Ինձ Հիսուսի տեղ մի դրեք, ես ջրի վրայով չեմ կարող քայլել
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկրպագուներին կոչ է արել համբերատար լինել:
«Եթե ցանկանում եք ավելի հաջողակ «Լիվերպուլ» տեսնել, քան նախկինում,քան՝ վերջին 24 տարիներին, ապա դու կարող եք մի փոքր օգնել: Եթե դուք ինձ Հիսուսի տեղ դնեք, իսկ հաջորդ օրը հիասթափվեք, որ ջրի վրայով չեմ կարողանում քայլել, ապա մեր մոտ խնդիր կլինի:
Սպասելիքները կարևոր դեր են խաղում կյանքում, ոչ միայն ֆուտբոլում: Այս ոգևորվածությունից հետո պետք է հանդաարտվել և խոսել ֆուտբոլից: Կարծում եմ, մենք ժամանակ կունենանք խոսել սպասելիքներից, սա ամենակարևոր թեմաներից մեկն է:
«Լիվերպուլի» երկրպագուները այնքան երկար ժամանակ են սպասել, որ հասկանում եմ, թե ինչու են այդքան անհամբեր: Բայց դա մեր դեպքում դա ճիշտ չէ», ասել է Կլոպը: