Փաշինյանը լիցքավորվում է Մոսկվա մեկնելուց առաջ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն էր տարածել Հարավկովկասյան երկաթուղի ընկերության տասնամյա գործունեության լայնածավալ ստուգում սկսելու մասին, այդ թվում՝ որոշ դրվագներով հարուցված քրեական գործերով:
Հարավկովկասյան երկաթուղին դա ռուսական երկաթուղիներն է, որն արդեն տասը տարի կառավարում է հայկական երկաթուղին:
Եվ ահա, Քննչական կոմիտեն, փաստորեն, հայտարարում է Հայաստանում Ռուսական երկաթուղիների գործունեության լայնածավալ ստուգման մասին: Իսկ սա հատկանշական է այն ֆոնին, որ վաղը Մոսկվա է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինին:
Մոսկովյան այցից առաջ նշմարված են այն հարցերը, որոնք լինելու են քննարկման սեղանին, և որոնց առնչությամբ իրավիճակները այնքան էլ պարզ ու հեշտ չեն՝ գազի գին, ՀԱՊԿ խնդիր:
Մոսկվա այցից առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել գազի գինը, ու թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ և հույս ունի քննարկումները բերեն դրական արդյունքի, այդուհանդերձ, խիստ հատկանշական է, որ Մոսկվա այցից առաջ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, լիցքավորում է իր պարկուճը՝ Ռուսական երկաթուղիների գործունեության լայնածավալ ստուգման մասին տարածված հաղորդագրությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]