ՊՍԺ-ի հարձակվողի տունը վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ են թալանել
ՊՍԺ-ի հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի բախտն առայժմ չի բերում փարիզյան ակումբ տեղափոխվելուց հետո:
Վերջին ամսվա ընթացքում կամերունցու տունը երկրորդ անգամ են թալանում: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի երեկոյան: Առայժմ չի նշվում, թե ինչ են տարել և որքան է կազմում վնասը:
Առաջին անգամ Շուպո-Մոտինգի բնակարանը թալանել էին նոյեմբերի 28-ին՝ «Լիվերպուլի» հետ ՉԼ-ի խաղի ժամանակ: Այն ժամանակ կողոպտիչները 600 հազ. եվրոյի իրեր էին տարել:
Ընդ որում, Շուպո-Մոտինգը ՊՍԺ-ի միակ խաղացողը չէ, որի բնակարանը կողոպտում են: Շաբաթ օրը թալանել էին Տիագո Սիլվայի տունը՝ պատճառելով մեկ միլիան եվրոյի վնաս: