211652_close_icon
views-count2199 դիտում article-date 11:35 25-12-2018

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 25-ին մեկնարկեց Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստի օրակարգում տասը հարց ընդգրկված է տասը հարց: Ավագանու անդամներն այսօր հաստատման կդնեն Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝ 83,077,572.0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84,346,812.0 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 1,269.240 հազ. դրամ։ Նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն էր ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, ուսումնասիրելով նախագիծը, արձանագրել է, որ այն ետընթաց է նույնիսկ ի 2018 թ. Երևանի բյուջեի համեմատ, որը այդքան քննադատեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր