211652_close_icon
views-count7917 դիտում article-date 12:02 30-05-2018

Մեկնարկեց Երևանի ավագանու նիստը. Տարոն Մարգարյանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում մայիսի 30-ին մեկնարկել է ավագանու հերթական նիստը. քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամներին: «Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արայիկ Հարությունյանի և Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան արձանագրությունները, ավագանու անդամների մանդատները տրվում են համապատասխանաբար «Ելք» կուսակցություների դաշինքի ընտրական հաջորդ թեկնածուներ Վիկտոր Ենգիբարյանին, Նելլի Ղարդյանին, Ռուբեն Ռուբինյանին և Նարա Հովհաննիսյանին»,-ասաց քաղաքապետը՝ ավագանու նոր անդամներին մաղթելով բեղմնավոր գործունեություն: «Ավագանու մեր նախկին անդամներին շնորհավորում ենք նոր պաշտոններ ստանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նախորդ մեկ տարվա աշխատանքի համար»,- նշեց քաղաքապետը: Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրա փոխարեն ավագանու անդամ է դարձել «Ելք»-ի ցուցակի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը: ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանի փոխարեն «Ելք» խմբակցության անդամ է դարձել «Ելք»-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին փոխարինել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը ստացած Ալեն Սիմոնյանին էլ ավագանիում կփոխարինի Նարա Հովհաննիսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր