4186 դիտում
21:04 24-12-2018
Մայիսի 10-ից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է. Վալերիյ Օսիպյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/24/Valeriy-osipyan-1/2881123?fbclid=IwAR07RKGkAfB6jMlTs-_W2DwcWVsBoJdg_YcSSJrhR0E9rWBHX_4NwVuOdbk]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսին նշեց, որ պատրաստակամ է նոր կառավարության ձևավորումից հետո էլ շարունակել իր աշխատանքը:
«Մայիսի 10-ից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է»,- ասաց նա: Խոսելով ձեռքբերումներից՝ ոստիկանապետը կարևորեց ընտրությունների անցկացման հարցում ոստիկանության դերակատարությունը:
Ինչ վերաբերում է նախկինում եղած իրավիճակին, նա ասաց. «Ես ականատես չեմ եղել, որ ոստիկանությունը ներգրավված է անթույլատրելի գործընթացի մեջ, բայց չեմ բացառում դա, քանի որ նախկին տարիներին տեսել եմ ոստիկանների, որոնք ոչ բարեխիղճ էին, ընտրությունների մասով, ինչու չէ, նաև ընտրակաշառքի բաժանումների մասով, որոնք տեսել, նկատել են, բայց չեն արձանագրել»:
Օսիպյանը վերջին ընտրությունները եզակի համարեց այն առումով, որ ոստիկանապետը որևէ ոստիկանի նկատմամբ չունի նշանակված ծառայողական քննություն, այսինքն՝ չկա որևէ բողոք, թեև չհերքեց, որ մանր թերություններ եղել են: «Ունենք բացթողումներ, բոլոր ծառայություններում կան թերություններ, բայց վստահ եմ, որ 2019 թվականին կվերանայենք այդ ամենը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը, քաղաքացիների մտահոգություններին, թե կատաստրոֆիկ վիճակ է, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ երբ վարչապետին զեկուցում է, երբեմն դիտողություններ են լինում: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1300 արձանագրություն ճանապարհային ոստիկանների կողմից ավելի է արձանագրվել: Այսինքն՝ ո՞նց կարելի է չաշխատել և 1300 ավելի արձանագրություն կազմել»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/24/Valeriy-osipyan-1/2881123?fbclid=IwAR07RKGkAfB6jMlTs-_W2DwcWVsBoJdg_YcSSJrhR0E9rWBHX_4NwVuOdbk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6485 դիտում
14:19 04-06-2018
Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ. Վալերիյ Օսիպյան
1556 դիտում
12:52 18-09-2014
Դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում. ՀԺ
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք