Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը. կան տասնյակ անհետ կորածներ
ԻՆդոնեզիայի արևմուտքում Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կա մոտ 600 տուժած և տասնյակ անհետ կորածներ:
Նշվում է նաև, որ ցունամիի հետևանքով կան բազմաթիվ ավերված կառույցներ, շենքեր: Համապատասխան ծառայությունները փորձում են տարհանել տեղի բնակիչներին:
Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի արևմտյան ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով 21:27-ին: