Բրազիլիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10-ը. կան անհայտ կորածներ
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10-ը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Զոհերի մեջ կա 3 երեխա:
[url=https://www.rbc.ru/rbcfreenews/5be798449a79473fa155623b?utm_source=yxnews&utm_medium=desktop]Աղբյուրի[/url] տեղեկություններով՝ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Մի քանի հոգի համարվում են անհայտ կորած:
Սողանքից հնարավոր է եղել փրկել 11 մարդու, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների մեջ նորածին և երկու մանկահասակ երեխաներ կան:
Որոնողական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 200 փրկարար: