2863 դիտում
14:12 22-12-2018
Փաշինյանը ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:
Այդ մասին նա ասաց Վանաձորում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի: «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք»,- ասաց նա:
Հարցին, քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:
Նմանատիպ նյութեր
3548 դիտում
16:43 06-03-2019
Փաշինյանը հույս է հայտնել, որ 2019 թվականին կհաջողվի կարգավորել Ռուսաստանից մատակարարվող գազի գնի հարցը
1730 դիտում
19:39 22-02-2014
Իրանը Թուրքիային է ներկայացրել մատակարարվող գազի ցածր գնի դիմաց իր պահանջը
2242 դիտում
15:03 06-12-2018
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը
Այս բաժնից
523 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը