211652_close_icon
views-count2212 դիտում article-date 15:03 06-12-2018

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ներառված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են և այդ հարցը նախատեսվում է օրակարգում»,- ասաց Բաղրամյանը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում խնդիրներ կան, և մեխանիզմը վերանայելու անհրաժեշտություն ունի: Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ քննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:

Նմանատիպ նյութեր