Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով. ԱԻՆ
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0512503001545467862920059.jpg[/img]
Երևան քաղաքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0619815001545467873155780.jpg[/img]