«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին 90%-ը կորցրել էին հարգանքը Մոուրինյոյի նկատմամբ
Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության նոր մանրամասները:
Վերջին երեք շաբաթում պորտուգալացու հարաբերությունները Պոլ Պոգբայի հետ այնքան էին վատթարացել, որ Մոուրինյոն թիմի խաղացողներից մեկին խորհուրդ էր տվել հեռու մնալ ֆրանսիացուց:
Մոուրինյոն և Պոգբան գնալով ավելի քիչ էին շփվում և իրար չէին վստահում:
Նշվում է նաև, մարզչի հանդեպ անվստահությունն այն աստիճան էր խոսրացել, որ «ՄՅՈւ»-ի խաղացողների 90%-ը կորցրել էին հարգանքը Մոուրինյոյի հանդեպ, քանի որ վերջինս քննադատաբար էր վերաբերվում նրանց:
Հաղորդվում է նաև, որ այժմ խաղացողների տրամադրությունները զգալիորեն բարձրացել են: