12025 դիտում
19:26 13-11-2017
Կարիմ Բենզեմա. Մոուրինյոն կորցրել է իմ հարգանքը
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է, թե ինչպես են իր հարաբերությունները մադրիդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ փչացել:
Մոուրինյոն 2011թ. մամլո-ասուլիսներից մեկի ժամանակ Բենզեմային համեմատել էր կատվի հետ: «Եթե դուք շուն ունեք, ճիշտը նրա հետ որսի գնալն է: Բայց եթե շուն չկա, ստիպված ես կատվին վերցնել»:
«Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Սակայն այդ արտահայտություններից հետ շատ բան փոխվեց: Ինձ թվում էր, որ նա հաճույք էր ստանում իր խոսքերից: Եթե ես մինչ այդ հարգում էի նրան, ապա դրանից հետո հարգանքը կորավ:
Ես նրա հետ մոտ մեկ ժամ զրուցել եմ, երեսին ասել եմ այն, ինչ պետք է ասեի. «Ես ֆուտբոլիստ եմ, դուք՝ իմ մարզիչը: Ես հարգում եմ ձեզ, իսկ դուք էլ ինձ հարգեք: Այս պահից սկսած՝ ոչ մի կատու, շուն կամ նման այլ բան», ասել է Բենզեման:
Նմանատիպ նյութեր
3085 դիտում
23:34 12-02-2016
Կարիմ Բենզեմա. Ինձ ահաբեկչի պես են վերաբերվում
2574 դիտում
21:08 13-04-2016
Կարիմ Բենզեմա. Ցավոք, ես հանդես չեմ գա Եվրո-2016-ին
2899 դիտում
14:15 01-06-2016
Կարիմ Բենզեմա. Ինձ Եվրո-2016 չտարան ֆրանսիական ռասիստների պատճառով
Այս բաժնից
2497 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2830 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2716 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները