Մշակույթի նախարարության աշխատակիցները դժգոհ են, վաղը բողոքի ցույց ու գործադուլ է սպասվում. Armtimes.com
[url=http://armtimes.com/hy/article/151073?fbclid=IwAR3nZLdCFG38bX-PSoyebwPE7QouATRWu7e57bafhBBbu53l1cXPa0HJq2E]Armtimes.com[/url]-ը գրում է. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները համացանցում միմյանց տեղեկացնում են վաղը նախատեսվող գործադուլի մասին:
Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի՝ նախատեսվում է օպտիմալացման հետեւանքով հանել մշակույթի նախարարությունը, միացնել մի քանի նախարարություններ:
Աշխատակիցները կարծում են, որ սա սխալ որոշում է եւ չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը: Համացանցում Լուսինե Իգիթյան անունով օգտատերը, նշելով նախարարության մոտ 30 աշխատակիցների, կոչ է անում միանալ վաղվա գործադուլին՝ նշելով, որ նախարարությունը կարեւոր է մեր երկրի համար.
«ՀՀ մշակույթի նախարարությունը լինելու է, այն ՀՀ պաշտպանության նախարարության նման ռազմավարական նշանակություն ունի: Ոչ միացմանը:
Առավոտ 09:00-ին հավաքվում ենք նախարարության շենքի մոտ ու ներս չենք մտնում, տեղեկացրեք բոլորին»,-ասված էվ գրառման մեջ:
Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/151073?fbclid=IwAR3nZLdCFG38bX-PSoyebwPE7QouATRWu7e57bafhBBbu53l1cXPa0HJq2E]այստեղ[/url]