«Բարսելոնայի» վարքագիծը ամոթալի է. ՊՍԺ-ի մարզական տնօրեն
«Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեն մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն համաձայնություն է ձեռք բերել «Բարսելոնայի» հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով միանալու է կատալոնական ակումբին, հայտնում է Armsport.am-ը:
«Մենք միշտ զարմանում ենք, որ ակումբները չեն հետևում կոնկրետ կանոնների:
Ինձ զարմացրել է այն փաստը, որ «Բարսելոնան» Ադրիենի հետ բանակցություններ է վարել՝ նախապես կապ չհաստատելով մեզ հետ: «Բարսելոնան» մեզ հետ կապ հաստատեց միայն այն ժամանակ, երբ համոզեց Ռաբիոյին չերկարաձգել պայմանագիրը:
Այդ առաջարկն այնքան ցածր արժեք ուներ, որ մենք զարմացել էինք: Նման առաջարկով «Բարսելոնան» անարգել է մեզ և Ադրիենին, չէ՞ որ նա հիանալի ֆուտբոլիստ է»,- ասել է Անտերոն:
Նշենք, որ Ռաբյոյի մայրը, որը նաև նրա գործակալն է, հայտարարել է, որ իր տղան օր առաջ ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից: