slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
«Ատլետիկոյի» տնօրեն. «Բարսելոնայի» վարքագիծը բացարձակապես անհարգալից է
211652_close_icon

«Ատլետիկոյի» տնօրեն. «Բարսելոնայի» վարքագիծը բացարձակապես անհարգալից է

views-count6075 դիտում article-date 16:28 09-05-2018
«Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը մեկնաբանել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակը, որին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»: «Մենք արդեն կուշտ ենք «Բարսելոնայի» [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/07/1095484/]վարքագծից[/url]: Այն, թե ինչպես են ակումբի նախագահը, տնօրենների խորհրդի անդամն ու խաղացողը արտահայտվում են մեկ այլ թիմի խաղացողի մասին, որը գործող պայմանագիր ունի, այն էլ՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ, դա բացարձակապես անհարգալից վերաբերմունք է «Ատլետիկոյի» և նրա երկրպագուների հանդեպ: «Ատլետիկոյի» դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք երբեք Գրիզմանի վաճառքի հարցով բանակցություններ չենք վարել և չենք էլ պատրաստվում դա անել: Մի քանի ամիս առաջ ես Բարտոմեուին անձամբ հայտնել էի, որ մեր խաղացողը չի վաճառվում: Ավելին, նրան ասացի, որ այդպիսի անթույլատրելի վարքագիծը խախտում է առաջնության միասնականությունը: Եթե այդպես շարունակվի, «Ատլետիկոն» մարզական արբիտրաժ կդիմի», ասել է Մարինը:

Նմանատիպ նյութեր