«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոչետինոյի համար վճարել 42 մլն ֆունտ
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, միակ թեկնածուն «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն է: Սակայն լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին մտադիր չէ հենց այնպես բաց թողնել արգենտինացուն:
«Տոտենհեմը» պայմանագիրը ժամկետից շուտ խզելու դիմաց պահանջում է ոչ թե 34 մլն ֆունտ (մարզչի 4 տարվա աշխատավարձը), այլ՝ ավելի շատ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Տոտենհեմի» պահանջած ամբողջ գումարը վճարել՝ 42 մլն ֆունտ 5-ամյա ամբողջ պայմանագրի դիմաց: