Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընդունել է Լիբանանի հանրային կառավարման դպրոցի խորհրդի նախագահին
Մայիսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընդունեց Լիբանանի հանրային կառավարման դպրոցի խորհրդի նախագահ պրոֆեսոր Ջորջ Լաբակիին (Georges Labaki):
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի և Լիբանանի հանրային կառավարման դպրոցի միջև համագործակցության ընդլայման և խորացման վերաբերյալ:
Պրոֆեսոր Լաբակին ՀՀ դեսպանի հետ քննարկեց փոխայցելությունների վերաբերյալ մանրամասներ: