4682 դիտում
10:37 20-12-2018
Հանպատրաստից, սուրճ են խմել․ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարները․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ: Երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում:
Հանդիպումն ինքնին զարմանալի է նրանով, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և ԱԳ նախարարներից զատ այլ մակարդակներում երբևէ որևէ այլ երկկողմ հանդիպում տեղի չի ունենում: Հետաքրքիր էր, արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը համաձայնեցրել կամ կոորդինացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնագլուխ՝ հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է ՀՀ-ի համար իր օդային տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ:
Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով տվյալ հարցին ասել է, որ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման ԱԳՆ-ն տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնք վերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներին մասնակցությանը: «Վերջիններիս շրջանակներում կայացած Ձեր կողմից հարցված հանդիպումները նախապես ծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմտլ բնույթ»,- նշել է Ա. Նաղդալյանը:
Ի դեպ, Yerkiram-ի հետ զրույցում Տ. Ռևազյանն ասել է, որ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ շփումը եղել է չծրագրված, ուստի ՀՀ ղեկավարության հետ համաձայնեցնելու հարց չէր կարող լինել: «Չնախատեսված հանդիպում է եղել, հանպատրաստից, սուրճ ենք խմել: Այս պարագայում ես չգիտեի նրանք գալո՞ւ են, թե՞ չեն գալու: Կոնկրետ խնդիր էլ չենք ունեցել ինչ-որ հարց քննարկելու Ադրբեջանի հետ: Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի այլ խոսակցություն չի եղել»:
Հարցին ադրբեջանական կողմը սուրճի սեղանի շուրջ արդյո՞ք ակնարկել է Ստեփանակերտից քաղաքացիական թռիչքների իրականացման մասին, նա պատասխանել է. «Ոչ մի նման հարց, ընդհանրապես նման բան չի եղել: Կարծում եմ՝ կվախենային»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
16:52 05-11-2022
Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է «հավատարիմների» հետ, սուրճ է խմել և լսել նրանց. 168.am
1335 դիտում
11:24 26-12-2014
Սուրճ էին խմել, որից հետո կողոպտել էր ընկերուհուն. տեսանյութ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»