211652_close_icon

Գյումրիի «ՍՏԻԼ» պատկերասրահում կբացվի Աշոտ Տաթևոսյանի «Արևամարդ» արտ-նախագծի ցուցադրությունը

views-count3059 դիտում article-date 22:48 19-12-2018
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Գյումրիի «ՍՏԻԼ» պատկերասրահում / Գայի 12/ կբացվի Աշոտ Տաթևոսյանի «Արևամարդ» արտ-նախագծի հերթական ցուցադրությունը: ՀՀ մշակույթի նախարարության և «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» համատեղ «Արևամարդ» առաջին արտ-նախագծի նախաձեռնողն ու կազմակերպիչը արվեստագետ Աշոտ Տաթևոսյանն է: «Արևամարդը» շրջիկ ցուցադրություններով հանդես է եկել Մոսկվայում, Ստեփանակերտում, Երևանում, այժմ՝ Գյումրիում: Նախատեսվում է նաև այլ քաղաքներում՝ ընդլայնելով ցուցադրությունների աշխարհագրությունը: Արվեստագետ Աշոտ Տաևոսյանը Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և ճարտարապետների միության անդամ է, մի շարք ճարտարապետական և մոնումենտալ աշխատանքների հեղինակ /Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան/:

Նմանատիպ նյութեր