1717 դիտում
15:40 19-12-2018
Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, արտաքին հարաբերությունների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգի 85-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստին կվերսկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի քննարկումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
1723 դիտում
19:12 26-06-2019
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին
2223 դիտում
20:08 29-03-2018
Արցախի Ազգային ժողովը գումարել է 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
1993 դիտում
21:55 30-06-2016
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստը
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
637 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ