Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
Մանկունյանցիների նոր գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնարկեց 6 անընդմեջ հաղթանակով: Դա ակումբի պատմության մեջ նոր ռեկորդ է:
Բացի այդ, 45-ամյա նորվեգացին կրկնեց սըր Մեթ Բասբիի ռեկորդը, որը Անգլիայի առաջնությունում «Մանչեսթերի» հետ առաջին 5 խաղում էր հաղթել (1946թ. օգոստոս-սեպտեմբեր):
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 6 հանդիպումները հաղթել է գնդակների 17:3 հարաբերակցությամբ:
Թիմը ԱՊԼ-ում 22 տուրից հետո վաստակեց 41 միավոր և միավորներով հավասարվեց «Արսենալին»՝ 5-6-րդ տեղեր: