211652_close_icon
views-count37361 դիտում article-date 23:27 18-12-2018

Հերթական ողբերգական դեպքը Վանաձորի Արցախ պուրակում. կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում կառուցվող կիսակառույց շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների, նա նշված շինության պահակն էր, ով վայր է ընկել է շինության վերին հարկից: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ մեկ այլ ողբերգական դեպք էր տեղի ունեցել նշված վայրում, երբ աշխատակիցը վերամբարձ կռունկից ընկել ու տեղում մահացել էր: Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փասռի առթիվ քննչական բաժնում նյոթեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր