35865 դիտում
21:51 07-03-2016
Առեղծվածային ու ողբերգական դեպք Սասունիկ գյուղում. կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է 83-ամյա կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 9-րդ փողոցի 12 տանն հարակից կիսակառույց շինությունում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Ոստիկանների խնդրանքով ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Աշտարակի շտապօգնության բրիգադն ու դատական բժիշկը:
Դեպքի մասին տեղեկությունը փախանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքում հայտնաբերել են Սասունիկ գյուղի բնակիչ, 83-ամյա Լենիկ Խաչատրյանի կիսաքայքայված դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Լ. Խաչատրյանը այս տարվա հունվարի 8-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանաության Աշտարակի բաժնի կողմից, իսկ նրա անհայտ կորելու փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջին իսկ պահից ոստիկանների, փրկարարների հետ է եղել Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը:
Դին փրկարարներն ու ոստիկանները տեղափոխել են մեծ դժվարությամբ, քանի որ նշված հատվածը անանցանելի էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+