Մարսյալի գործակալ. «ՄՅՈւ»-ն շատ վատ առաջարկ է արել
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին գնահատել է խաղացողի և ակումբի միջև երկարաժամկետ պայմանագիր կնքելու հավանականությունը:
Մանկունյանցիները Մարսյալի հետ պայմանագիրը երկարաձգել էին մինչև 2020 թվականի ամառը:
«Ես խիստ հոռետեսական եմ տրամադրված: Ակումբը մեզ առաջարկ է ուղարկել, սակայն այն շատ հեռու է մեր ցանկություններից:
Ներկա պահին մենք հեռու ենք, որպեսզի համաձայնության գանք», ասել է գործակալը:
Goal.com-ի տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհակառակը, վստահ են, որ Մարսյալի հետ կպայմանավորվեն: