«ՄՅՈւ»-ն առանց Մարսյալի համաձայնության 9-րդ համարը տվել է Իբրահիմովիչին
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի նորեկ Զլաթան Իբրահիմովիչին թույլ է տվել վերցնել 9 համարի մարզաշապիկը` առանց հարձակվող Անտոնի Մարսյալի համաձայնության, որը այդ համարի ներքո էր հանդես գալիս նախորդ մրցաշրջանում:
Դա զայրացրել է 20-ամյա ֆրանսիացուն, որը այժմ հանդես կգա 11 համարի ներքո:
Հիշեցնենք, որ 34-ամյա Իբրահիմովիչը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով «ՄՅՈւ» էր տեղափոխվել ՊՍԺ-ից: