211652_close_icon
views-count2629 դիտում article-date 10:05 18-12-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Կոտայքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր