211652_close_icon
views-count1210 դիտում article-date 11:41 11-04-2015

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր