1965 դիտում
14:32 07-12-2018
Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնատվությանը
Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այդ մասին հայտնել է Georgia Online»-ը՝ հղում անելով միավորված ընդդիմության անդամ, ընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեին։
«Իշխանությունների ու նրանց ներկայացուցիչների համար, որոնք հրաժարվում են բանակցություններ վարել փակուղուց ու ճգնաժամից դուրս գալու շուրջ, բացարձակ համարժեք պատասխան կլինի այն, որ Գրիգոլ Վաշաձեն ներկա չլինի նախագահի պաշտոնակալման արարողությանը: Մանավանդ որ մենք չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Մենք պետք է հասկանանք մի բան, որ «Վրացական երազանքն» ապակառուցողական գործելակերպ է դրսեւորում: Դա նրանց ստանդարտն է եղել 2012 թվականից, ես վստահ եմ, որ այդ ստանդարտը երկրում շուտով կվերանա»,- հայտարարել է Գեորգի Վաշաձեն:
Նշենք, որ Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին հայտարարել է, որ եթե Գրիգոլ Վաշաձեն մինչև իր պաշտոնակալման արարողությունը իրեն ճանաչի որպես նախագահ, ինքը նրան կհրավիրի մասնակցելու այդ միջոցառմանը:
Նմանատիպ նյութեր
1624 դիտում
15:27 17-12-2018
Վրացական ընդդիմությունը սկսում Է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե
9423 դիտում
19:43 16-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը. ՖՈՏՈՇԱՐՔ
1069 դիտում
15:23 19-05-2020
ՀՀ վարչապետն Արցախում ներկա կլինի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Այս բաժնից
673 դիտում
21:10 02-05-2024
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
499 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը