Պաշտոնում մնալը պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հայեցողությամբ. Արտակ Զեյնալյանը՝ պաշտոնավարումը շարունակելու մասին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է պաշտոնավարումը շարունակելու մասին հարցին:
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն Ա. Զեյնալյանն ասաց, որ առաջիկայում այդ հարցը բոլորին պարզ կլինի:
«Արդարադատության նախարար կամ կառավարության անդամի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ: Առաջիկայում դա միանգամայն պարզ կդառնա բոլորի համար»,-նշեց Զեյնալյանը: