Արտակ Զեյնալյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունը
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հանդիպման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները:
Նախարարն այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:
«Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իմ ենթակայության տակ, և ես կարող եմ հանդիպել բոլորին և ծանոթանալ պայմաններին: Իսկ ում հետ եմ հանդիպել և ինչ պայմաններում եմ հանդիպել՝ հրապարկման ոչ ենթակա տեղեկություն է: Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում, որովհետև այս տեղեկությունը փակ է»,-ընդգծց նա։