Անգլիա. Հենրիխ Մխիթարյանը անկասելի է. նա երկրորդ գոլը խփեց «Սաութհեմփթոնին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Սաութհեմփթոնը» սեփական հարկի տակ խաղում է Լոնդոնի «Արսենալի» հետ:
Հանդիպման 53-րդ րոպեին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպչելով մրցակցի խաղացողին, շեղեց ուղղությունն ու հայտնվեց «Սաութհեմփթոնի» դարպասում: Հաշիվը դարձավ 2:2:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս խաղի 28-րդ րոպեին «Արսենալի» առաջին գոլի հեղինակն էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/16/1112930/]դարձել[/url]: