2085 դիտում
17:26 15-12-2018
«Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում
«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման ակտիվիստները պատրաստվում են նոր ցույցերի Ֆրանսիայի ամբողջ տարածքով: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, շաբաթօրյա հերթական բողոքի ակցիաները կդառնան 5-րդ խոշոր միջոցառումը նոյեմբերի 17-ից սկսած:
Ֆրանսիան դեռ չի մոռացել նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները:
«Ես չէի ցանկանա նորից տեսնել այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ»,-ասել է քաղաքական գործիչ Ալեն Ժյուպեն, ով գլխավորում է Բորդոյի քաղաքապետարանը: Այնտեղ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցան փողոցայի անկարգություններ:
Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ:
Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
17:56 01-02-2014
Ադրբեջանում ուսանողները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել
790 դիտում
10:30 08-09-2024
Իսրայելի ողջ տարածքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, մասնակցել է շուրջ 750 հազար մարդ
1062 դիտում
14:46 12-03-2015
Թուրքմենստանում հուլիսի 1-ից կթույլատրվի հավաքներ և ցույցեր անցկացնել
Այս բաժնից
1174 դիտում
22:42 19-01-2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 600-ից ավելի բանտարկյալի
1990 դիտում
22:03 19-01-2025
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին