1771 դիտում
18:48 10-12-2018
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
23:40 20-02-2019
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի
Այս բաժնից
526 դիտում
18:27 18-05-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին
496 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին